Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններին պատրաստ է աջակցել գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյին այն դեպքում, եթե նա ինքը երկրորդ փուլ չանցնի:
Տիմոշենկոն, УНИАН-ի հաղորդմամբ, հայտարարել է իր նախաձեռնության մասին աջակցել Յուշչենկոյին «չնայած իրենց հարաբերությունների պատմությանը»: "Ես ուզում եմ նշել, որ երկրորդ փուլում պետք է մտածել Ուկրաինայի մասին: Նորից կկրկնեմ 2004 թվականին ասածս. «Ես պատրաստ եմ սպիտակեղեն լվանալ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի շտաբում»:
Ուկրաինայի վարչապետը ասել է, որ միեւնույն ժամանակ պատրաստ է «պատերազմել» նախագահի այլ թեկնածուների հետ եւ «ուրախությամբ այսօր էլ կաջակցեր ուժեղ մրցակից Վիկտոր Յանուկովիչին», սակայն նմանատիպ մոտեցում չի տեսնում տեղի քաղաքական էլիտայում:
Հիշեցնեք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2010 թվականի հունվարի 17-ին:




























