Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2024 թվականին մեկնարկել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք ավարտվել են 2026 թվականի հոկտեմբերին։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։

Մետրոպոլիտենից նշում են, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։

Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։