Ռուսաստանի եւ Վրաստանի մոտ երկու հարյուր փախստականներ դեկտեմբերի 15-ին Լեգնիցեի երկաթգծի կայարանում գնացք են առեւանգել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական ռադիոկայանը:
Աղբյուրի տվյալներով՝ օտարերկրացիները մտադիր են առանց տոմսերի հասնել Ստրասբուրգ եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելու համար լեհական կենտրոններում փախստականներին պահելու պայմաններից:
Փախստականների մեծամասնությունը անձը հաստատող փաստաթղթեր չունի, ինչն ավելի է բարդացնում գնացքն առեւանգողների ինքնությունը: Չի հաղորդվում այդ ակցիայի կազմակերպիչների եւ փախստականների ղեկավարների անունները:
Ակցիայի մասնակիցներին կարող է սպառնալ կամ արտաքսում կամ ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով:




























