Յունիբանկի անունից SMS-ների և մեսենջերների միջոցով տարածվում է կեղծ հաղորդագրություն, որով առաջարկվում է կատարել տվյալների հաստատում՝ հղումով անցնելու միջոցով։ Հղումը տանում է կեղծ կայք, որի հասցեն նման է Բանկի պաշտոնական կայքի հասցեին։

Ոչ մի դեպքում մի՛ անցեք նշված հղմամբ և մի՛ տրամադրեք անձնական կամ բանկային տվյալներ:

Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական և հավաստի աղբյուրից: Եղե՛ք իրազեկ և պաշտպանված։

unibank.am | +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից