Մինչեւ այս տարվա վերջ կայանալու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Թուրքիա: Այդ մասին հայտարարել է դեկտեմբերի 15-ին կայացած ասուլիսում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:
Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ժամկետները դեռ չեն հստակեցվել:
«Այցը կկայանա, ինչպես նախատեսվում է, մինչեւ տարեվերջ: Այցի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ վիզային ռեժիմի վերացման հարցը»,- նկատել է Քըլըջը:




























