Երևանում, «Մերիդիան» էքսպո կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 16–ին, մեկնարկում է COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովը։

Առաջնորդներին դիմավորում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Հոկտեմբերի 15-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։

NEWS.am–ի տեսանյութում երևում է, որ միջանցքում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, այլ պաշտոնյաներ։