Գերմանիայում ամբողջությամբ այրվել է դպրոցական ավտոբուսը, որը տեղափոխում էր տարրական և միջին դպրոցի 35 աշակերտի։ Միջադեպի հետևանքով երեխաներից ոչ ոք չի տուժել, հայտնել է Bild պարբերականը։

«Ավտոբուսի հետևի մասում գտնվող երեխաները հանկարծ ծխի հոտ են զգացել։ Նրանք անմիջապես դրա մասին հայտնել են վարորդին»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը։

Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի Բամբերգ քաղաքում՝ Հիրշայդ շրջանում։ Ճանապարհորդության ընթացքում երեխաները սրահում այրման հոտ են զգացել և դրա մասին հայտնել վարորդին։ Նա ժամանակին արձագանքել է իրավիճակին և օգնել բոլոր աշակերտներին լքել փոխադրամիջոցը։

Երեխաների տարհանումից կարճ ժամանակ անց ավտոբուսը բռնկվել է։ Հրշեջների ժամանման պահին կրակն արդեն ամբողջությամբ պատել էր ավտոբուսը։ Փրկարարները որոշել են թույլ տալ, որ ավտոբուսը վերահսկվող պայմաններում ամբողջությամբ այրվի։

Նախնական գնահատմամբ՝ միջադեպի նյութական վնասը կազմել է մոտ 20 հազար եվրո։ Հաղորդագրության մեջ հրդեհի պատճառների մասին տեղեկություն չի նշվում։