ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացրել են շրջայցեր և ստուգողական գործողություններ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված հանցավոր հակում ունեցող 106 անձիք։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են։





























