Բաթումիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, որը Բելգիայում հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

Նրա նկատմամբ Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» միջազգային հետախուզում էր հայտարարված։

Վրաստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ պարեկային ոստիկանության ծառայողները տղամարդուն ձերբակալել են պետական սահմանը հատելու փորձի ժամանակ։

Այժմ վրաց իրավապահներն իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ ձերբակալվածին Բելգիա արտահանձնելու համար։