Տու- 154 ինքնաթիռները 3 շարժիչներ ունեն եւ անգամ եթե երկու շարժիչն էլ փչանար, ինքնաթիռը կարող էր թռչել մեկ շարժիչով: Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը, մեկնաբանելով Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման փաստը, նշել է, թե հավանաբար թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել, ու անձնակազմը սխալվել է։ «Բայց բացառված չէ, որ անձնակազմը ամեն հնարավոր միջոցի դիմել է, սակայն վիճակն այնպիսին է եղել, որ այդ միջոցները քիչ են եղել»,- նշել է Դմիտրի Ադբաշյանը եւ հավելել, թե Տու- 154 ինքնաթիռները 3 շարժիչներ ունեն եւ անգամ եթե երկու շարժիչն էլ փչանար, ինքնաթիռը կարող էր թռչել մեկ շարժիչով։ Այդ դեպքում, ինչո՞ւ է կործանվել հիշյալ ինքնաթիռը։ Ադբաշյանը չի բացառել նաեւ ահաբեկչության վարկածը։
Ազգային ավիացիոն միավորման նախագահի ներկայացրած ամենաուշագրավ վարկածն այն է, որ վթարի պատճառ կարող էր դառնալ նաեւ Իրանում այս ընթացքում տեղի ունեցող ավազային մրրիկները։ Մասնագետը նշել է, որ դա հնարավոր վարկած է, քանի որ ավազային մրրիկի կամ հրաբխի դեպքում թռիչք կատարելը խիստ վտանգավոր է։




























