ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ Մոսկվա կատարած այցի հիմնական նպատակն է, հավանաբար, համաձայնագիր կնքել՝ Ռուսաստանի տարածքով ռազմական բեռները Աֆղանստան տարանցելու մասին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:
Պարբերականի տվյալներով, ՆԱՏՕ-ն լրջորեն հետաքրքրվում է Ռուսաստանի տարածքով Աֆղանստան զենքի եւ զինամթերքի տարանցման ընդլայնումով:
Հյուսիսատլանտյան դաշինքում կցանկանային Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ համաձայնագիր ստորագրել ռազմական բեռների օդային տարանցման մասին պայմանագրի նմանությամբ: Ու թեեւ մոսկովյան հանդիպումներում որեւէ համաձայնագրի կնքում չի նախատեսվում, կողմերը կարող են կարեւոր բանավոր համաձայնությունների հանգել:
Պաշտոնական հայտարարությամբ, Ռասմուսենի այցը նատակ ունի հիմք դնել «ռուս-նատօ-ական բարեկամությանը»:
Թերթի տվյալներով, Ռասւմուսենի բանակցություններում ուշագրավ բանավոր համաձայնություններ կարող են լինել, որոնք դժվար թե հրապարակվեն:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայանալու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, նաեւ երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:




























