Բարաք Օբաման չի պատրաստվում ստորագրել միջուկային սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը՝ Կոպենհագենում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի ժամանակ: Այդ մասին, ըստ Reuters-ի, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:
Նրա խոսքով, Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, սակայն ԱՄՆ նախագահը մտադիր չէ ստորագրել ՌՀՍ պայմանագիրը Կոպենհագենում:
Նա նշել է նաեւ, որ Օբաման չի ծրագրել հարեւան երկրներ այցելել: ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Քրոուլիի խոսքով, Միացյալ Նահանգները մտադիր են պայմանագիրը ստորագրել մինչեւ տարեվերջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ավարտվել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը:




























