Ճանաչված քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդարը մահացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կյանքի 54-րդ տարում իր մերձմոսկովյան քոթեջում:

Բժիշկների նախնական եզրակացությամբ, ինչպես հաղորդում է life.ru-ն, Գայդարը մահացել է իր տանը՝ Օդինցովոյի շրջանի Դունինո գյուղում՝ պատռված տրոմբի պատճառով, ժամը 8-ին:

Եգոր Գայդարը ծնվել էր 1956թ. մարտի 19-ին, ճանաչված ռուսաստանյան պետական եւ քաղաքական գործիչ է, խորհրդային եւ ռուսական տնտեսագետ:

Նա 1990-ականների սկզբին ռուսաստանում արմատական տնտեսական բարեփոխումների իդեոլոգներից եւ ղեկավարներից էր: 1991-94թ. բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի կառավարությունում (այդ թվում կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար), Պետդումայի պատգամավոր էր: