Դեկտեմբերի 15-ին՝ երեկոյան երկաթուղու Բայանդուր-Գյումրի հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկաթուղային սայլը հարվածել է 50-55 տարեկան տղամարդու:

Մեքենավարի խոսքերով` վատ տեսանելիությունը թույլ չի տվել ժամանակին նկատել երկաթուղու գծերին նստած տղամարդուն, ով ոչ մի կերպ չի արձագանքել ազդանշաններին: Տղամարդու ինքնությունը պարզելու համար հրավիրվել են մոտակա բնակավայրերի բնակիչներին: Այս գործով արդեն հետաքննություն է սկսվել: