Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանն ու Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: