«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները դեկտեմբեր 16-ին, ի վերջո, որոշել են վիրահատել ավելի վաղ առողջության կտրուկ վատացման պատճառով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված, խորհրդարանի ընդդիմադիր նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին: Վիրահատությունն այժմ ընթացքի մեջ է եւ կտեւի մի քանի ժամ:

Հիշեցնենք որ Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ գտնում էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղից նախ տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց», ապա եւ «Արմենիա» բժշկական կենտրոն: Նա ձերբակալվել էր ու մեղավոր ճանաչվել զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենքի պահելու մեջ՝ 2008թ. հետընտրական ողբերգական իարդարձություններից հետո: