Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքը եւ շրջակա բնակավայրերը հորդառատ անձրեւի պատճառով հեղեղվել են։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայից Քեմեր ավտոճանապարհը լրիվ անցել է ջրի տակ, որի պատճառով դադարեցվել է ճանապարհային հաղորդակցությունը այդ շրջանում։

Հորդառատ անձրեւները սկսվել են դեկտեմբերի 16-ի գիշերը եւ դեռ շարունակվում են։ Առավոտյան անցկացրած չափումները ցույց են տվել, որ Անթալիա քաղաքում մեկ քմ տարածքի վրա տեղացել է 80 լիտր անձրեւ։ Անձրեւը ուղեկցվել է ուժեղ քամիներով։