Հավանության է արժանացել համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ համաձայնագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

Փաստաթուղթը կարգավորում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համագործակցությունը՝ նշված իրավունքների խախտումները կանխելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։

Համաձայնագրով սահմանվում է մասնակից պետությունների օրենսդրության կատարելագործման ոլորտում համագործակցություն, ինչպես նաև նախատեսվում է լիազոր մարմինների միջև համագործակցության խորացում և փոխօգնության զարգացում։