Ագրարային ոլորտում ապահովագրության շրջանակում փոխհատուցումների վճարման նպատակով հատկացվել է շուրջ 1,1 մլրդ դրամ (մոտ 400 հազար դոլար - խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Ընդ որում՝ գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական փոխհատուցումների կանխատեսվող ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,7 մլրդ դրամ։

Առաջին փուլով նախատեսվում է մոտ 1,1 մլրդ դրամի ապահովագրական փոխհատուցում վճարել կեռասի, բալի, ծիրանի և սալորի բերքի դիմաց, իսկ երկրորդ փուլով՝ մոտ 652 մլն դրամ՝ այլ մշակաբույսերի դիմաց։ Պետական աջակցության անհրաժեշտ գումարը կկազմի շուրջ 1,1 մլրդ դրամ։