Կանադայի Մամոթ Մաունթին լեռնադահուկային կենտրոնում դեկտեմբերի 15-ին կայացած FIS լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցումների Հսկա ոլորավայրէջքի մրցատարածությունում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Արման Սերեբրակյանը 1 րոպե 26 վայրկյան 53 տասնորդական արդյունքով գրավել է երկրորդ տեղը: Ըն դրում՝ մրցաշարին մասնակցել են 9 պետություններ ներկայացնող 72 ուժեղագույն լեռնադահուկորդներ, եւ մեր մարզիկն ընդամենը 18 տասնորդական վայրկյանով է զիջել հաղթողին:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ սա արդեն 2009 թ.-ի Հայաստանի դահուկորդների 3-րդ խոշոր նվաճումն էր:
Ի դեպ, Հայաստանի լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի հավաքական թիմերը շարունակում են մասնակցել միջազգային վարկանիշային մրցումների՝ 2010 թ. փետրվարի 12-ից 28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք 21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:



























