Ադրբեջանն այս տարի ավարտել է մի շարք զենքերի նմուշների մշակման աշխատանքը եւ արդեն սկսել է դրանց սերիական թողարկումը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Նրա խոսքով՝ արտադրվող զենքերի թվում են ավտոմատ զենք, «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ» ատրճանականեր, դիպուկահար հրացաններ, ուսուցողական ականներ, եւ հարավաֆրիկյան «Paramount Grope» ընկերության հետ համատեղ արտադրվող ռազմական տեխնիկա։
Ջամալովի տեղեկացմամբ՝ 2009 թվականին արտադրական ծրագրերը իրականացվել են 106,6 տոկոսով, ինչը 32,3 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։ Ըստ նրա՝ իր ղեկավարած նախարարությունը 100 տոկոսով իրականացրել է պետական կառույցների պատվերները։




























