Հայաստանցի ծրագրավորող Սուրեն Հակոբյանը հայտարարել է «Cocky Roach» կոչվող իր նոր արագ խաղի թողարկման եւ մատչելիության մասին:

«Cocky Roach-ը չափազանց  ակտիվ խաղ է, որը լարվածության մեջ է պահում խաղացողին մինչեւ վերջին րոպեն: Այս սիրունիկ բզեզները, որոնք էկրանի վրա տեղաշարժվում են սպառնալից արագությամբ, բացարձակապես անկանխատեսելի են իրենց գործողություններում»,-ասել է ծրագրավորողը:

Սուրեն Հակոբյանը անկախ ծրագրավորող է, որը ձգտում է այնպիսի խաղեր ստեղծել, որոնք մարդկանց զվարճություն կպատճառեն: