Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է իր ինքնակենսագրական գիրքը՝ «Երազանքի կատարում» անվամբ: Գրքի շնորհանդեսը կայացել է ակումբի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մամուլի կենտրոնում:
«Արաքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այդ կապակցությամբ հայտարարել է, թե «Ռոնալդուն „Ռեալի“ փիլիսոփայության իսկական ներկայացուցիչներից է, իսկ թիմին պետք է են ֆուտբոլիստներ, որոնք հավատում են երազանքների իրականացմանը»:
Ռոնալդուն իր հերթին հայտարարել է, թե երջանիկ է, որ խաղում է նման մեծ թիմում: «Ես երջանիկ եմ, որ կարողացել են հրապարակել այս գիրքը»,- ասել է նա:
Շնորհանդեսին մասնակցել են ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ճանաչված դեմքեր:



























