Երեւանում, մայիսի 31-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Ձորափի 40 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնին հարակից ձորակից երեխայի լացի ձայն է լսվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Տեղանքի զննման եւ «Մանկական երկաթուղու» աշխատակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ տարածքում երեխա չկա, իսկ մանկական լացի տպավորություն թողել են աղվեսների արձակած ձայները:




























