Մայիսի 31-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի ՋԷԿ-ի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 4 շենքին հարակից ենթակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.16-ին, մարվել` 10.18-ին:

Այրվել է տրանսֆորմատորից թափված յուղ եւ խոտածածկ տարածք՝ 100 քմ մակերեսով: