Սիրիայում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, բայց բարեբախտաբար անվտանգության առումով հայ համայքի հետ խնդիրներ չկան: Այս մասին, այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հավելելով, որ Սիրիայի հայ համայնքի արտագաղթն այդքան էլ մեծ թափ չի ստացել:

Նրա խոսքով, Սիրիայի իրադարձությունների ազդեցությունը Մերձավոր Արեւեքի երկրների վրա եւս տարածվում է: «Բոլոր դեպքերում, այլ բազմաթիվ հարցեր եւս կան, քանի որ երկրում կատարվող զարգացումներն իրենց տնտեսական ազդեցությունն են թողնում նաեւ հայ համյանքի վրա»,- ավելացրեց Կիրո Մանոյանը: