«Խոզի գրիպով» հիվանդներին օգնության է գալիս ավանդական չինական բժշկությունը: Հատուկ A/H1N1 գրիպի բուժման համար նախատեսված աշխարհում առաջին դեղամիջոցը ներկայացվել է հինգշաբթի չինացի մասնագետների կողմից:

«Ցզին խուա» անվանումով դեղամիջոցը մշակվել է չինական ավանդական բժշկության դեղատոմսերի հիման վրա՝ արեւմտյան փորձի ներգրավմամբ:

Մշակողների խոսքով, բուժման ամբողջ կուրսը տեւում է 5-7 օր, իսկ արդեն երկրորդ օրը հիվանդն իրեն լավ է զգում:

Բժիշկները հույս ունեն, որ դեղամիջոցի հայտնվելուց հետո հնարավոր կլինի հրաժարվել «խոզի գրիպի» բուժման համար օգտագործվող հակաբիոտիկներից:

Սպասվում է, որ դեղամիջոցը կհասնի չինական դեղատներ արդեն հունվարին: Դեղամիջոցի ամբողջ կուրսի արժեքը կազմում է 80 յուան (12 դոլար), գրում է «Պրավդա» թերթը":