Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել Հայաստանի տարածքում պեղված քարե դարից մինչեւ բրոնզե դար ընկած ժամանակահատվածի շուրջ 1200 հնագիտական արժեքավոր ցուցանմուշներին, որոնք ներկայացվում են առաջին անգամ:

Ցուցնմուշներին ծանոթանալու ընթացքում Նախագահը հետաքրքվել է նաեւ թանգարանի ընթացիկ աշխատանքներով: