«Ցանկություն չկա դուրս գալու Հայ ազգային կոնգրեսի կազմից, եւ համագործակցելու ենք կոնգրեսի հետ, եթե ՀԱԿ- ի կողմից դա ընդունելի լինի»: Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության նորընտիր անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը: Վերջինս հավելեց, որ ՍԴՀԿ-ի երեկվա արտահերթ համագումարում ՀԱԿ-ի հետ համագործակցությանն առընչվող 1,5 ամիս առաջ համահնչակյան համագումարի ժամանակ ընդունված բանաձեւում որեւէ փոփոխություն չի եղել: Համագործակցության բանաձեւը վերանայելու դեպքում, Խաչատրյանի խոսքով, պաշտոնական հայտարարություն կլինի:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ արտահերթ 7-րդ հանագումարը, որի ընթացքում կուսակցության նոր ատենապետ է հռչակվել Գեւորգ Պերկուպերկյանը եւ վարչության նորընտիր անդամ դարձել՝ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:



























