Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել Ազգային ժողովին, որով առաջարկվում էր ամանորյա տոները երկարաձգելու եւ բնակչության հանգստի առավել օպտիմալ կազմակերպման համար հանգստյան օրերը երկարացնել մինչեւ հունվարի 10-ը:




























