Թուրքիայից Հայաստան են այցելել թուրքական տարբեր լրատվամիջոցների լրագրողներ՝ կարծիքներ փոխանակելու եւ մի շարք հարցեր քննարկելու համար: ԶԼՄ-ների հանդիպումն իրականացվում է «Եվրասիա» հիմնադրամի ծրագրով: Առաջին անգամ երկու երկրների լրագրողների միջեւ նմանատիպ հանդիպում կայացել է այս տարվա հոկտեմբերին, թուրքական Բուրսա քաղաքում: Հայաստան այցելել են լրագրողներ թուրքական հայտնի CNNturk, Milliyet, Sabah, Hurriyet, NTV, Cumhuriyet, Aksam, NTV, Referans, Hurriyet Daily News եւ այլ լրատվամիջոցներից: Հանդիպումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը: