Երեւանում, հունիսի 4-ին լուսադեմին, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել քաղաքի գիշերային ակումներից մեկում: NEWS.am-ի տեղեկություններով, ժամը 6-ի սահմաններում, Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ ծեծկտուք է տեղի ունեցել:

Հարակից շենքերի բնակիչներից մեկը մեր թղթակցին հավաստիացրել է, որ վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, սակայն մարմնական վնասվածքներ չեն ստացել: Մեզ հաջողվեց պարզել, որ կռվի մասնակիցներից երկուսը եղել են ակումբի հաճախորդները: Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել ոստիկանությունից, որտեղից չհերքեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ այսօր գիշեր Ավան թաղամասի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել նշված թաղամասի 26-ամյա մի բնակիչ, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: