«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մասնակցել է Սլովենիայի Պորտորոժ քաղաքում մայիսի 31-ից հունիսի 1-ն անցկացված Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) 15-րդ ամենամյա ընդհանուր ժողովին: Ժողովի աշխատանքներին մասնակցել են ԵԱՀԿ 25 անդամ երկրների 85 ընկերությունների եւ կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ: Եվրոպական գործարար կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել նաեւ խորհրդաժողով «Էներգետիկ անվտանգությունը եւ բնական գազի համար նոր հնարավորությունները» թեմայով:
Ի դեպ, 2010 թվականի ապրիլի 20-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի էր ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստը, որին մասնակցել էին գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից:




























