Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, այսօր Ս. Սարգսյանը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել նաեւ ՀՀ ԱԱԾ փոխտնօրեններ Ֆելիքս Ցոլակյանին եւ Ռոմիկ Հարությունյանին։

ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այսօր նաեւ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով։

Նախագահը մեկ այլ հրամանագրով հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի, եւ ազգանպաստ երկարամյա գործունեության համար Պատվո շքանշանով է պարգեւատրել Լեւոն Սայանին։