Հունիսի 5-ին, ժամը 15.00-ին, թիվ 41 երթուղու «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսի վարորդը Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 67-ամյա ուղեւորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























