Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ցավակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Թեհրան-Երեւան օդանավի կործանման կապակցությամբ:

«Խորը կսկիծով ընդունեցի Հայաստանի քաղաքացիների եւ նրանց հայրենակիցների մահվան ողբերգական լուրը: Ղազախստանի ժողովրդի եւ եւ իմ անունից հայտնում եմ մեր խորը ցավակությունները անժամանակ մահացածների հազարատներին ու մտերիմներին, նաեւ` Հայաստանի բարեկամ ժողովրդին»,- ասված է Ղազախստանի նախագահի հեռագրում:

Նազարբաեւը նաեւ ցավակցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին` ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: