Լիբանանի ափերից ոչ հեռու՝ Տրիպոլիի մոտակայքում, 83 նավաստիներով խորտակվել է Danny Two բեռնանավը, հայտնում է AFP-ը։
Միջադեպը, աղբյուրի տվյալներով, տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին՝ 19։30-ի սահմաններում, փոթորկի հետեւանքով։ Ամբողջ գիշերվա ընթացքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, կորած է համարվում 64 մարդ, հաջողվել է փրկել 19 նավաստիների։
Associated Press-ի տվյալներով, բեռնված եղջերավոր անասուններով՝ նավը Ուրուգվայից Սիրիա էր ուղեւորվում։




























