Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պահպանվի ներկայիս ակտիվությունը, ապա արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի սպասել տեղաշարժերի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Դեսպանը խոսել է բանակցային գործընթացում նկատված դրական ակտիվությունից` ընդգծելով, որ Ռուսաստանը հույս ունի, թե Ղարաբաղյան հակամատության խնդիրը շուտով կլուծվի:
Trend News-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 21-23-ը Բաքվում կանցկացվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջկառավարական համագործակցության հերթական նիստը: Ռուսական պատվիրկությունը գլխավորելու է Դաշնային խորհուրդի նախագահի տեղակալ Սվետլանա Օռլովա, իսկ ադրբեջանական կողմը կգլխավորի խորհրդարանի փոխոսնակ Վալեհ Ալեսքերովը:
Դորոխինի խոսքով, Ռուսաստանի պատվիրակության կազմում կընդգրկվեն նաեւ Պետդումայի մի քանի պատգամավորներ:




























