Caspian Airlines ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ զոհերի հարազատներին տեղափոխող ինքնաթիռը վաղը կլինի Երեւանում: Ի դեպ, ընկերությունից մեզ տեղեկացրին, որ զոհերի հարազատներն իրենց հետ Հայաստան են բերելու կործանված ինքնաթիռի մասունքներ եւ հող, որ վերցրել են իրենց հետ` Հայաստանում հողին հանձնելու համար, քանի որ որեւէ դիակ չի պահպանվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: