Հայաստանում A/H1N1 վիրուսով վարակված 101 մարդ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ մահացածության նոր դեպքեր չեն գրանցվել: Նախարարի օգնականն ասաց, որ ընդամենը մի քանի րոպե առաջ այս ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ նախարարությունում նիստ էր հրավիրվել:
«Նիստի ժամանակ բարձրացվել է նաեւ հանրակրթարաններում ու նախակրթարաններում դասերի դադարեցման ժամկետները երկարաձգելու հարցը»,-ասաց Հունանյանը` հավելեով, որ այդ խնդրի առնչությամբ վերջնական որոշում կկայացվի վաղը:
Դեկտեմեբրի 9-ից հետո, երբ փակվեցին կրթական հաստատությունները, վարակվածության դեպքերը դպրոցական տարիքի երեխաների մոտ էականորեն կրճատվել է, ինչը փաստում է, որ այդ քայլն իզուր չէր արված:



























