Կոպենհագենյան կլիմայական գագաթնաժողովում պետությունների խումբը (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան եւ Հարավային Աֆրիկա) մի շարք հարցերում, այդ թվում եւ ջերմաստիճանի՝ 2 աստիճան բարձրացումը կանխելու շուրջ, ընդհանուր հայտարարի են եկել։

Ինչպես գագաթնաժողովի արդյունքներից ելնելով հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ձեռք բերված համաձայնությունը «զգալի է», սակայն առջեւում դեռ շատ աշխատանքներ կան։

Փաստաթղթում հիշատակվում է նաեւ, որ զարգացող երկրներին այս ոլորտի խնդիրները լուծելու համար երեք տարի անընդմեջ 30 մլրդ դոլար կտրամադրվի եւ 100 մլն դոլար յուրաքանչյուր տարի՝ մինչեւ 2020թ.։

Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, փաստաթուղթը «բավական դժվար բանակցությունների արդյունքում է ծնվել, քանի որ այն ընդգրկում է ողջ երկրագունդը»։

Նրա խոսքով, սա իդեալական նախագիծ չէ, բայց ամենալավն է առաջարկվածներից։