Կրեմլի երկնքում ՉԹՕ հիշեցնող մուգ, եռանկյունի օբյեկտ է նկատվել։ Սիրողական տեսահոլովակը հայտնվել է YouTube-ի կայքում։
Ականատեսների խոսքերով, օբյեկտը բրգաձեւ եւ բավականին մեծ է եղել, գրում է Газета.ru-ն։
Չնայած նրան, որ տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել անգլալեզու ԶԼՄ-ներում՝ Russia Today հեռուստաընկերությունում, Daily Telegraph եւ The Sun պարբերականներում, ռուսալեզու ԶԼՄ-ները դեռեւս լռություն են պահպանում։
Ինչպես նշել է Daily Telegraph-ը, կասկածելի թռչող օբյեկտը հիշեցնում է «Աստղային պատերազմներ» ֆիլմի կայսերական ավիակիրը։




























