Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է լուրերը, թե հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Վերջին շրջանում լուրեր էին տարածվել «Ատլետիկոյի» խաղացողին այս կամ այն ակումբ ուղարկելու մասին: Մասնավորապես, նշվում էր «Չելսին», որը հավակնում է լուրջ տեղերի՝ ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Սակայն բոլոր այդ խոսակցությունները ոչ այլ ինչ էին, քան շշուկներ, քանի որ լոնդոնյան ակումբը բոլորովին էլ հետաքրքրված չէ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստով եւ մտադիր չէ ձեռք բերել նրան:
«Դա ճիշտ չէ, մենք չենք հետաքրքրվել Ագուերոյով: Ոչ ոք նրա հետ չի կապվել»,- ասել է իտալացի մասնագետը:



























