Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2009» զեկույցը։ Զեկույցում Ռուսաստանին համարվել է մի երկիր, որտեղ սահմանափակվում են բնակչության քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Զեկույցում նշվում , որ ՌԴ-ում ընդդիմությունն իր մասին հայտարարելու հնարավորություն չունի, քանի որ ավտորիտար վարչակարգը ամբողջությամբ վերահսկում է ընտրություններն ու դատարանները: Անկախ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները հետապնդումների են ենթարկվում, իսկ իշխանությունը երկրում առաջվա նման վերահսկում է Վլադիմիր Պուտինը:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Ռուսաստանում պարբերաբար խախտվում են այնպիսի քաղաքացիական իրավունքներ, ինչպիսին կամարտահայտության ազատությունն է, քանի որ հեռուստատեսությունը ուղղակիորեն կամ պետական ընկերությունների միջոցով վերահսկվում է պետության կողմից: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ապա նրանց գործունեությունը սահմանափակվում է «Ծայրահեղականության մասին» նոր օրենքով:

Ըստ զեկույցի, «ՌԴ-ում սահմանափակվում է նաեւ դավանանքի, հավաքների ու միավորումների ազատությունը: Դատական եւ գիտական ոլորտները խրված են կոռուպցիայի մեջ եւ արդյունավետ չեն, ինչի հետեւանքով ռուսները ստիպված են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ գիտնականներն ու հետազոտողները հաճախ ենթարկվում են քրեական հետապնդման՝ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով»: