Մոսկվա-Երեւան չվերթների տոմսեր ձեռք բերելու համար բարդություններ են առաջանում: Խնդրի վերաբերյալ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող ավիաընկերություններից: Չվերթներ իրականացնող 3 ընկերություններից` թղթակիցը կարողացավ զրուցել միայն «Արմավիա» ընկերության աշխատակցի հետ, մյուս երկուսում զանգերին չէին պատասխանում: «Արմավիայից» տեղեկացրին, որ այսօրվա չվերթների տոմսերն արդեն սպառվել են, իսկ վաղվա չվերթներից միայն մեկ տոմս է մնացել` 195 հազար 360 դրամ արժողությամբ:
Նշենք, որ տոմսերի բացակայության հիմնական պատճառը Մոսկվայից Երեւան ժամանողների քանակի ավելացումն է, ինչն էլ իր հերթին պայմանավորված է Ամանորյա տոներով:




























