Կառավարության շենքի առաջ, այսօր` հունիսի 14-ին, բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայի, Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչները: Նրանց քանդված տների դիմաց հատկացվելիք գումարի մի մասը մինչ օրս վճարված չէ, նրանք կառավարությունից պահանջում էին արդարության վերականգնում:.
Նրանք պատմեցին, որ ընտրություններից առաջ նրանց կանչել են, «հույսով արել», թե հարցը լուծվելու է, բայց մինչ այսօր ոչ մի բան չեն արել: «Մեր տները քանդել են, չնչին կոպեկներով հանել դուրս, թալանեցին մեզ, մեր տներից հանեցին մեզ շպրտեցին, իրենց համար տներ, բիզնեսր սարքեցին, ամեն եմկս աշխարհի մի ծայրում, որը տուն ունի, որը` չունի»,- պատմում էին նրանք: Քաղաքացիները հուսահատ պատմում էին, որ դիմել են տարբեր պատկան մարմինների, պաշտոնյանների, անմակներ են ուղարկել, սակայն ոչ մի արդյունք, իրենց հարցը լուծում չի ստացել: Նրանք պատրաստակամ են մինչ վերջ պայքարել, որպեսզի վերջապես լուծվի իրենց տների խնդիրները: «Էս ինչ խաբեություն է, տականք, խուժաններ»,- գոռում, էին ցույցի մասնակից կանայք:
Իսկ «Սեփական իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ 8 տարի շարունակ դիմել են ղեկավարությանը, սակայն արդյունքի չեն հասել: Վերջին անգամ դիմել են Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, որտեղից նույնպես դրական պատասխան չեն ստացել:




























