Արտակարգ պատահար էտեղի ունեցել Մոսկվայի հարավում։ Շենքի վերելակում նռնակ է պայթել։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 00։30 րոպեին։ Հայտնվում է մեկ վիրավորի մասին։ Նա շենքի բնակիչ է եւ այժմ հոսպիտալացվել է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։