Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պարտվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած ցուցադրական մրցաշարում։ Նալբանդյանը տանուլ է տվել իր հայրենակից Գասթոն Գաուդիոյին 3։6, 7։5, 4։6 հաշվով։
Նախորդ խաղում Նալբանդյանը կարողացել էր հաղթել իսպանացի Կառլոս Մոյային 6։2, 6։4 հաշվով։
Հիշեցնենք, որ Նալբանդյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը Բուենոս Այրեսում կայանալիք ATP մրցաշարում։ 2010թ.-ի փետրվարի 14-21-ը կայանալիք այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 600 հազար ԱՄՆ դոլար է։




























