Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով քանիցս խախտվել է հրադադարը։ Հակառակորդը բոլոր ուղղություններով ավտոմատ զենքից գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա։
ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ադրբեջանական զինված ուժերի գործողություններին համարժեք պատասխան են տվել։




























