Երեկ երեկոյան Գարեգին Բ Կաթողիկոսը, ավարտելով պաշտոնական այցը Մոսկվա, վերադարձել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Նշենք, որ Ամենայն Հայոց Հայրապետի եւ Ռուսիո Պատրիարքի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու եկեղեցիներին հուզող հարցեր, անդրադարձ է եղել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Որոշվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդությամբ շարունակել մոսկովյան եռակողմ հանդիպումները` Ռուս Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու եւ Ադրբեջանի մուսուլմանների հոգեւոր պետերի միջեւ: